Հասարակություն

Հարցաքննվել է Արտակ Սարգսյանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) օգոստոսի 15-ին վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 5-ին Երևանում՝ «Terrazza» ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ և հարուցվել էր քրեական գործ։

Արտակ Սարգսյանին նախկինում Քննչական կոմիտեից 2 անգամ ծանուցագիր էր ուղարկվել, որպեսզի նա ներկայանա վարույթն իրականացնող մարմին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *