Հասարակություն

Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով

ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը։ Անցած գիշերվա հետ համեմատ ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:

Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *