Հասարակություն

Համացանցում հայտնված կորոնավիրուսից մահացածների տվյալների փաստով կզբաղվեն իրավապահները

«Զնդան» անունով ֆեյսբուքյան էջում տարածվել է նոր կորոնավիրուսային վարակից մահացած անձանց անուններով ցուցակը։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը թեմայի վերաբերյալ ասել է. «Նախ անընդունելի է, որ նման բան է տեղի ունեցել։  Որովհետև մարդկանց անձնական տվյալներն են հրապարակվել, և մենք դիմել ենք իրավապահ մարմիններին՝ հասկանալու, պարզելու համար, թե էջի հետևում ովքեր են կանգնած։ Ընդհանրապես ինֆորմացիա չկա այդ էջի մասին և այն մասին, թե ինչպես է այդ արտահոսքը տեղի ունեցել»,- նշեց Նիկողոսյանը։ Արդյո՞ք նույն այդ ձևաթղթով են կազմված եղել Առողջապահության նախարարությունում առկա ցուցակները, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ կա էլեկտրոնային տվյալների բազա։ Նիկողոսյանի կարծիքով՝ հաքերային հարձակում է եղել. «Կամ չգիտեմ, դա արդեն պետք է իրավապահ մարմինները պարզեն, թե ինչպես է հայտնվել այդ ֆեյսբուքյան էջում, էջի հետևում կանգնած անձի մոտ։ Եթե տվյալները չհամապատասխանեին, մենք չէինք դիմի իրավապահ մարմիններին»,- շեշտել է նա։ 

Կասկածներ ունե՞ն՝ ու՞մ կողմից  կարող էր  արտահոսք լինել, Նիկողոսյանը պատասխանել է, որ չունեն։

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *