Հասարակություն

Գյումրի-Վանաձոր ճանապարհին ավտովթարից զոհվել է 12-ամյա աղջնակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հաղորդել հուլիսի 24-ի երեկոյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել Շիրակի մարզում՝ «Ջարդի ձոր» կոչվող հատվածում։

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ա․ Ի․-ի և Է․ Ք․-ի դիերը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ուղևոր Խ․ Ի․-ի  (մոտ 12 տարեկան աղջիկ, կենդանության նշաններ չեն եղել)։

Խ․ Ի․-ն, տուժածներ Ա․ Գ․-ն (ծնված 1982 թ․), Լ․ Խ․-ն (ծնված 1988 թ․), Վ․ Խ․-ն (ծնված 1989 թ․), իսկ Գ․ Հ․-ն՝ տեղի ուժերով, հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են 12 տարեկան աղջկա և Վ․ Խ․-ի մահը, Ա․ Գ․-ի և Լ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *