Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետը տեղյակ չէ հրադադարի պայմանավորվածությունների մանրամասներից (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած զինված բախումներից հետո ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության մանրամասներին տեղյակ չէ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Սանոսյանն ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Պայմաններից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ընդհանրապես, եղել է պայման, թե չէ. գիտեմ, որ եռակողմ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ այսինչ ժամին կրակը պետք է դադարեցնել և հաստատել հրադադար: Գիշերը հակառակորդը հրադադարը խախտել է, հիմա նորից հրադադար է: Մնացածը մարզին, մարզպետարանին չի առնչվում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ չունեն արոտավայրեր ու ստիպված են էժան գներով վաճառել անասուններին, մարզպետն արձագանքեց. «Ոչ թե  արոտավայրեր չունեն, այլ կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարություններ կան, ինչը բերել է արոտավայրերի չափի կրճատման։ Բացի այդ, այս տարի ողջ հանրապետությունում կա խոտի պակաս, ինչը նշանակում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Այո, այդպիսի խնդիր կա: Մենք որոշ տեղերում բանակային կորպուսի հետ համագործակցել ենք և նրանք աջակցել են, որ և անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, և խոտի հավաքման»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *