Հասարակություն

«Ես չեմ հավատում, որ պատվարը դիմանա 6 ամիս». միջազգային փորձագետը` Թեղուտի պոչամբարի մասին

Դավիդ Հալմանը (David Hallman) երկրաբան-ինժեներ է: Նա ամերիկյան Global Resource Engineering ընկերության կողմից Թեղուտի պոչամբարի ուսումնասիրությունների իրականացման գլխավոր ինժեներն է եղել: Վերջինս համաձայնել է պատասխանել «Հետք»-ի հարցերին և մտահոգություններ հայտնել Թեղուտի հանքավայրի վերագործարկման շուրջ:  

Կոնկրետ ե՞րբ եք իրականացրել Թեղուտի պոչամբարի ուսումնասիրություն: Ո՞ւմ կողմից էր այն նախաձեռնվել:  

2017թ. փետրվարին Թեղուտի հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների համար կատարած մեր այցելության արդյունքում, Global Resource Engineering Ltd-ն (GRE) խորհուրդ տվեց, որ Թեղուտի պոչամբարի մանրակրկիտ և երկրաբանական վերանայում և գնահատում իրականացվի, որը հետագայում «Վալլեքս»-ն արտոնեց: Տարածքի զննությունը տեղի ունեցավ 2017թ. մայիսի 12-ից մինչև 17-ը՝ իմ և Global Resource Engineering Ltd-ի ավագ երկրաբան-ինժեներ պրն. Լուիս Քուիրինդոնգոյի (Luis Quirindongo) կողմից: Տարածք այցելության նպատակն էր GRE-ի երկրաբանական թիմի ավագ անդամներին ծանոթացնել տարածքի և պոչամբարի պայմաններին, պոչամբարի նախագծին, կառուցմանը և շահագործմանը՝ բարձրացնելու կառույցի և դրա ընթացիկ վիճակի մասին GRE-ի տեխնիկական իրազեկվածությունը, ինչպես նաև ավելի լավ սահմանելու հաջորդ գեոտեխնիկական հետազոտությունները պոչանքների բնութագրման և մոնիտորինգային ծրագրի իրականացման նպատակով: Դրանից բացի, մայսի 18-ին ես և պրն. Քուրինդոնգոն Երևանում հանդիպեցինք Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Ավետիս Առաքելյանի հետ՝ կապված Թեղուտի հանքավայրի տարածքի հիմնական հնարավորությունների և պոտենցիալ սեյսմիկ վտանգների հետ:

2017թ. մայիսին տեղազննությանը հետևած՝ GRE-ի տրամադրած խորհրդատվական առաջարկությունների արդյունքում՝ «Վալլեքս» ընկերությունը GRE-ին հանձնարարեց իրականացնել մանրազննին երկրաբանական հետազոտություն և գործիքավորման ծրագիր՝ գնահատելու տեղակայված պոչերի իրավիճակը:

Աշխատանքներն իրականացվել են 2017թ. հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին: Ստացված արդյունքները և նախնական վերլուծությունը ցույց տվեցին, որ պոչամբարն ակնհայտորեն վտանգավոր է: Ավելի ուշ, «Վալլեքս»-ն իրականացրեց ֆրեզային և պոչանքների օգտահանման աշխատանքներ սպասման ռեժիմում՝ սկսած 2018թ. հունվարի 11-ից մինչև  պոչամբարի կայունությունն ավելի կհստակեցվեր և պոչանքների օգտահանման ապագան կորոշվեր:

GRE-ի երկրաբանական հետազոտությունները Թեղուտում արդյունավետ ավարտվեցին 2018թ. ապրիլի 12-ին երկրաբանական գնահատման վերջնական զեկույցով, որի պատճենը ձեզ է տրամադրվում:

«Վալլեքս»-ը նաև պատվիրեց երկրորդ, պոչանքների երկրաբանական տեխնիկական տվյալների տեխնիկական անկախ գնահատում, այս անգամ՝ ավստրալիական ATC Wiliams-ին, որպեսզի վերջինս տրամադրի երկրորդ կարծիք որակավորված ինժեներների կողմից:  Այս ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են 2018թ. ապրիլ ամսվա տեխնիկական զեկույցում, որը տվել է նույն եզրակացությունը, որ պոչամբարը չափազանց վտանգավոր է:

Ինչպե՞ս կբնութագրեք Թեղուտի պոչամբարի վիճակը, որո՞նք են իրական վտանգները, որ հայտնաբերեցիք ձեր ուսումնասիրությունների ընթացքում:

Պոչամբարների նախագծման 30-ամյա իմ փորձառության ընթացքում ես երբևէ չեմ հանդիպել առավել վտանգավոր իրավիճակի: Երկրաբանական տվյալները և վերլուծությունները ցույց տվեցին, որ պոչամբարը չի համապատասխանում ընդունված միջազգային, ինչպես նաև նախագծման համար սահմանված չափանիշներին: Պատվարը վտանգավոր է ինչպես կայուն, այնպես էլ երկրաշարժի ժամանակ: Պատվարի հնարավորությունները նախատեսված էր 200 մետր ամբողջությամբ չորացված ավազանի համար, երբ այն հասավ ընթացիկ բարձրության: Բացի դրանից, պոչանքները կազմված են մեծ մասամբ տիղմից և կավային մասնիկներից, որոնք չեն հոսում/ցամաքում: Ավելին, պոչմաբարի պատվարի երեսից հոսող ջուր կար: Սա մարգինալ կայունության վիճակի բերեց, և GRE-ն շատ վտանգավոր համարեց պատվարն էլ ավելի բարձրացնելը և այդ օբյեկտի շահագործումը:

Քանի որ կառույցը չի շահագործվել 1,5 տարի, որոշակի բարելավում կդիտարկվի ջրահեռացման կամ պատվարի հետևում պոչերի զանգվածի սեղմման պարագայում: Որպես այդպիսին, հավանական է, որ կառույցը կարողանա աշխատել` որոշ ժամանակահատված փոքր խնդիրներ առաջացնելով: Այնուամենայնիվ, ավելացնելով ճնշումը ներկայում գոյություն ունեցող պատվարի վրա՝ այն բարձրացնելով, բարձրացնելով ջրի մակարդակը պոչամբարի ներսում կամ բարձրացնելով պոչերի քանակը` վերսկսելով շահագործումը, պարզապես կառաջացնի պոչամբարի փլուզում: Արտադրողականության ծավալը կլինի տարեկան 8, թե 6 մլն/տ ( ինչպես հայտնել են), էական չէ: Ես չեմ հավատում, որ պատվարը դիմանա 6 ամիս, նույնիսկ 6 մլն/ տոննայից պակաս արտադրողականության պարագայում, և ես կզարմանամ, որ այն գոյատևի մինչև մեկ տարի:

Պոչամբարների փլուզման վերջին դեպքերը Կանադայում (Mt. Polley, 2014) և Բրազիլիայում (Bento Rodrigues, 2015 and Brumadinho, 2019) տեղի են ունեցել պարզագույն ծանրաբեռնվածության հետևանքով:

Ինչ վերաբերում է երկրաշարժի ժամանակ կայունությանը, փլուզումը կանխատեսված է միջին մագնիտուտի երկրաշարժի ժամանակ, որը բերում է գրունտի սրընթաց տեղաշարժմանը, և այն պոչամբարի տարածքում 7-8 % (0.07 - 0.08 գ ) ձգողականություն ունի: Գրունտի շարժի այս մակարդակը, ըստ արված գնահատականի, ունի վերադարձի  ժամանակաշրջան, մոտավորապես՝ 75-ից 100 տարի կտրվածքով, կամ տարեկան բարձրացման հնարավորություն 1.0-1.3 %, և համեմատվում է 0,20 գ-ի հետ, որն ընդունվել էր որպես հիմք նախագծման ժամանակ:

1988թ. Սպիտակի 7,1 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժի կրկնությունը, որի էպիկենտրոնը Թեղուտից 55 կմ դեպի հարավ-աևմուտք էր, հավանական է, որ բավարար լինի կառույցի փլուզման համար:

Պատվարի աղետալի փլուզումը կհանգեցնի պոչերի և ջրի զգալի կորստի, որը կարտահոսի դեպի ներքև: Մի քանի պոչամբարների փլուզման վերջին դեպքերը մռայլ օրինակներ են այն բանի, թե ինչ է պատահում, երբ փլուզումն, այնուամենայնիվ, տեղի է ունենում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *