Հասարակություն

Երևանում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում

Մայիսի 12-ին մայրաքաղաք Երևանի  հարյուրավոր բնակիչներ ժամանակին աշխատանքի վայր հասնելու հնարավորություն չեն ունեցել կամ հարկադրված են եղել օգտվել տաքսիների ծառայությունից: Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դժգոհում են, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում: Ասում են՝ 1 ամիս է, նման խնդիր ունեն և որոշել են վերջապես խնդրի մասին բարձրաձայնել գործադուլի միջոցով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *