Հասարակություն

Երեխաների ապօրինի վաճառքի գործը դռնփակ է քննվելու

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը  որոշում է կայացրել. «Երեխաների  ապօրինի վաճառքի» գործը կքննվի դռնփակ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ 

Գործով նախնական դատական նիստ էր նշանակվել հուլիսի 4-ին։ Հաջորդ նիստն արդեն տեղի կունենա սեպտեմբերի 16-ին։

Գործով մեղադրվում են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, ցերեկային ստացիոնարի վարիչ Արամ Շահբազին, Արդարադատության  ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ։ Ընդհանուր 11 անձ, որոնցից 7-ը՝ կանայք։ 

 Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեկ այլ գործով էլ մեղավոր է ճանաչվել  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:  

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան  դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է  փորձաշրջան 2 երկու  տարի ժամկետով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *