Հասարակություն

էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվում է աղբի տեսակավորման մշակույթ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում 2021 թվականի մարտի 9-ից տեղադրվել են աղբի տեսակավորման 3 տեսակի թափոնամաններ։

Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված թափոնամանների տեղադրումն ազդակ է նախարարության աշխատակիցների համար յուրացնելու և կիռառելու աղբի տեսակավորման մշակույթը:

Թափոնների տեսակավորումն իրականացվում է հետևյալ կանոնների համաձայն․

Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որ ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո:

Կապույտ թափոնամանը նախատեսված է բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն:

Փոքր մոխրագույն/սև թափոնամանը ապակե թափոնների համար է, որտեղ հավաքվում են ոչ միայն շշերն ու այլ ապակե տարաները, այլև, օրինակ, պատուհանի կոտրված ապակին և այլն:

Նախարարությունը լիահույս է, որ մեր գործընկերները, պետական և մասնավոր կազմակերպությունները, նաև հանրապետության բոլոր քաղաքացիները ժամանակի ընթացքում կմիանան այս նախաձեռնությանը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, մեր կյանքի բարեկեցության և Հայաստանի կայուն զարգացման ապահովմանը։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *