Ազգային ժողովում մեկնարկել է 2016 թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը: Հանձնաժողովականները տեսակապ են հաստատել Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, քանի որ նա բնակվում է Մոսկվայում:
Հիշեցնենք՝ Քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
Հանձնաժողովի նիստին արդեն մասնակցել են Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Մինչ այս պահը հանձնաժողովի հրավերը մերժել և հարցերի չի պատասխանել միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:




0 Մեկնաբանություն