Հասարակություն

Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ պետը՝ կաշառք ստանալու մեղադրանքով․ ՔՎ խոսնակ

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանին։

Լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանը։

«Ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- ասել է Նավիկյանը։ 

ԱԱԾ մամուլի բաժնից այլ մանրամասներ դեռևս չեն տրամադրել՝ խոստանալով ճշտումներից հետո տեղեկացնել։

  Լյովա Բաղդասարյանը 2001 թվականից աշխատում է ՔԿՀ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ 2015-ից «Կոշ» ՔԿՀ պետն է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *