Հասարակություն

Ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Միաժամանակ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները պատրաստվում ռն բողոքարկել ձերբակալման որոշումը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական 5 հոգանոց խմբի անդամ, փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են բողոքարկել իրենց պաշտպանյալի ձերբակալման որոշումը։

Ըստ փաստաբանի՝ այս փուլում Խաչատրյանի ձերբակալությունն իրաաչափ չէր։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ձերբակալությունը պայմանավորվա՞ծ է եղել քննություններից թաքնվելու հիմքով՝ Սարգսյանն ասաց, որ քննիչն այդ փաստն է նշել։

Սակայն Խաչատրյանի փաստաբանի խոսքով՝ արդեն մի քանի տարի է անցել, և այս ընթացքում ձերբակալությունը ոչ իրավաչափ է, և նախատեսում են այն բողոքարկել։

Մանրամասները՝ Ա1+_ում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *