Հեռավար կրթության տեմպերը հիմնականում գոհացնում են, -այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ չբացառելով նաև, որ կան խնդիրներ:
Ուսումնական տարին ավարտվելու է հեռավար կրթության եղանակով,-հայտնեց նախարարը՝ հավելելով, որ մայիսն ամփոփելուց հետո հաջորդ ուսումնական տարում, հնարավոր է շաբաթ օրերը անցկացվեն հավելյալ դասեր, հնարավոր է նաև, որ մյուս ուսումնական տարին սկսվի մեկ շաբաթ շուտ:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին:
Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ տեղափոխված գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվելու են քննական, և աշակերտները փոխադրվելու են մյուս դասարան:
Մանրամասն՝ այստեղ




0 Մեկնաբանություն