Հասարակություն

Դիմակ չկրելու դեպքում՝ տուգանք՝ սկսած 100 .000 դրամից(տեսանյութ)

Դիմակների գնի նկատմամբ վերահսկողություն լինելո՞ւ է,-ԱԺ հատուկ նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նման հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ավինյանը նշել է, որ շուկան ազատականացված է, սակայն որոշակի մեխանիզմներ կարող են մշակել գների վերահսկողության համար:

Պարետն անդրադարձել է նաև դիմակ չկրելու դեպքում սահմանվող տուգանքների չափերին՝ հայտնելով, որ տուգանքները կսկսվեն 100.000 դրամից:

«Ես ուզում եմ, որ մենք մեր մոտեցումը փոխենք, չմտածենք՝ դե լավ, էսօր դիմակ չկրեմ, այլ հասկանանք ու մտածենք չվարակելու և չվարակվելու մասին: Այո, ինքնաշեն դիմակ կարող է լինել հենց շարֆը կամ կտորից որևէ բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու»:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, նշեց, որ տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու դիմակ կրելը, բացի այդ  չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը. 

«Նաև պարտադիր կանոններ են սահմանված ախտահանման հետ կապված: Կան վերահսկող մարմիններ, որոնք պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը»,-ասել է նա:

Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտը ամբողջ ծավալով գործելու է մայիսի 18-ից:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *