Հասարակություն

Դիետա Վիկտորիա Բեքհեմից՝ 1 շաբաթում քաշի կորուստ 5 կգ _ով

Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը հատուկ դիետա է կազմել, որի շնորհիվ պահպանում է իր մարմնի բնական կազմվածքը։ Զարմանալի չէ, որ նա 48 տարեկանում կշռում է 45 կիլոգրամ։ Ըստ աղբյուրի, Spice Girls խմբի նախկին երգչուհու օրինակին են հետևում նաև հոլիվուդյան աստղերը՝ Ջենիֆեր Էնիստոնը, Գվինեթ Փելթրոուն և Կիրստեն Դանստը։

Որոնք են Վիկտորիա Բեքհեմի դիետայի հիմնական սկզբունքները. այն նախ և առաջ ալկալային դիետան է, երբ օրական սննդակարգում պետք է լինեն 70% ալկալային և 30% թթվային նյութեր: Մասնավորապես՝ սպառվող սպիտակուցի օրական քանակը չպետք է գերազանցի 250 գրամը: Թույլատրվում է ավելացնել միայն նրանց, ովքեր ակտիվորեն զբաղվում են սպորտով: Ավելորդ սպիտակուցը մեծացնում է pH-ի (թթվա-ալկալային բալանս) «թթվային» կողմը: Ուստի, այն չեզոքացնելու համար հարկավոր է ավելի շատ բուսական սնունդ օգտագործել։ Բանջարեղենն ու կանաչեղենը պետք է 3 անգամ ավելի շատ լինեն, քան սպիտակուցը։

Շաբաթվա 1 օր պետք է ամբողջությամբ բացառվի մսի օգտագործումը։ Հարկավոր է խուսափել օսլայով հարուստ մրգերից և բանջարեղենից: Եվ հակառակը՝ ավելացնել օսլա չպարունակող մթերքները, ոչ քաղցր մրգերն ու կանաչեղենը։

Պետք է նաև լիակատար հրաժարվել թթվայնացուցիչներից, ինչպիսիք են շաքարավազը, աղը, սուրճը, քաղցր գազավորված ըմպելիքները, շոկոլադը, կարմիր միսը, ալկոհոլը, սպիտակ ալյուրից պատրաստված ապրանքները։

Ահա Վիկտորիա Բեքհեմի դիետայի օրինակելի չափաբաժիններից մեկը․

Նախաճաշ՝ 2 բարակ կտոր սև հաց, խոտաբույսերով թեյ։

2_րդ նախաճաշ՝ մրգերից և բանջարեղենից սմուզիներ (խնձոր, վարունգ, կիվի)։

Ճաշ՝ կես ձուկ, թարմ բանջարեղենով սալաթներ՝ լիմոնի հյութով։

Ընթրիք՝ շոգեխաշած բանջարեղեն առանց համեմունքների։

Վիկտորիա Բեքհեմը, ընդհանրապես, չի սիրում խոսել իր օրական ռացիոնի մասին, սակայն հայտնի է, որ նա ամեն օր օգտագործում է սաղմոսաձուկ և ընդհանրապես հրաժարվում կաթից և պանրից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *