Հասարակություն

Դատախազությունը հերքել է տարածված լուրերը «Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալի մասին

Գլխավոր դատախազությունը հերքել է մամուլում տարածված լուրը, թե «Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադյրալ կա:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով մեղադրյալներ չկան։

«Հրապարակ թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։

Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *