Այսօր Կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ՝ Իզաբելա Սարգսյանի նախաձեռնությամբ, խաղաղ ակցիա էին իրականացնում՝ իշխանությունից պահանջելով լուծել անվտանգային հարցերը, որպեսզի հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններին զոհեր չլինեն։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին իշխանության հրաժարականը, առաջարկում ռեֆորմներ իրականացնել, դիմել միջազգային կառույցներին, միջազգային խաղաղապահներ բերել։
Ակցիայի մասնակիցների ձեռքին «Դադարեցրեք երեխեքի սպանդը», « մայրերը սպասում են իրենց որդիներին», «ՀԱՊԿ-ը նախագահում ես, որ ինչ անես» վերտառությամբ պաստառներ էին ի նշան բողոքի։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն