Հասարակություն

Չշահագործվող ոսկու հանքի հորանից 3 տղամարդու դի է դուրս բերվել

Հունիսի 9-ին, ժամը 22:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում 3 տղամարդու դի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 2 կմ):

Հորանում հայտնաբերվել են Հայկ Ս․-ի (ծնված 1986 թ.), Բագրատ Խ․-ի (ծնված 1991 թ.) և Արամ Գ․-ի (ծնված 1993 թ․) դիերը:

Փրկարարները դիերը դուրս են բերել հորանից և տեղի ուժերով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայրում են եղել Մեղրաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ն․Հարությունյանը, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *