Հասարակություն

Չեխ մասնագետները կատարում են մրգերի ու մարդու մազերի նմուշառումներ Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների բնակավայրերում

Ֆեյսբուքյան օգտատեր, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ  Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Չեխական ԱՌՆԻԿԱ կազմակերպության հետ համագործակցությամբ , իրականացնում ենք Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների բնակավայրերում նմուշառումներ : Հավաքում ենք միրգ-բանջարեղեն և մարդու մազեր : Նմուշառումները իրականացնում են Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները : Փորձանմուշները տեղափոխվելու են Չեխիա և այնտեղ իրականացվելու է փորձաքննությունը : Սեպտեմբերին մեզ հայտնի կդառնա այն, արդյոք Ալավերդիում և Ախթալայում արդյունաբերության հետևանքով առաջացած աղտոտվածությունը ազդում է մարդկանց առողջության և գյուղատնտեսության վրա : Փորձաքննությանը ներգրավվելու են Չեխիայի առաջատար բժիշկներ : 
Բացասական եզրակացության դեպքում մենք հետապնդելու ենք երկու հիմնական նպատակ : 
1. Պետական քաղաքականության մակարդակով, հասնել նրան, որպեսզի իրականացվի շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատում պետական համակարգի կողմից : 
2: Հասնել տուժած քաղաքացիների, հատկապես գյուղատնտեսությանը և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցմանը, անցնելով բոլոր ատյաններով, ընդհուպ մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան : 
Ափսոսում եմ հատկապես Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչներին, ովքեր ուղիղ մնացել են պոչամբարի և նրա բացասական ազդեցության ներքո:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *