Հասարակություն

ԱԺ-ը ընդունեց նվազագույն աշխատավարձը 55.000 -ից 68.000 դրամ դարձնելու նախագիծը

Աժ-ը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամ՝բ 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագծի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից կդառնա 68 000դրամ: Oրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թ.-ի հունվարի 1-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *