«Յուքոմ»-ի շուրջ նոր զարգացումներ են։ Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել հայտարարությամբ: Հիշեցնենք՝ նա ապրիլի 9-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ 94 % բաժնետերերի որոշմամբ նշանակվել է նոր տնօրեն՝ Արա Խաչատրյանը։ Ըստ Հայկ Եսայանի՝ իրենք այս մասին տեղեկացել են մամուլից և զարմացել է․ քանի որ ակնկալում էինն, որ բաժնետերերը քննարկում են իրենց առաջարկը․ 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել՝ մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար։
Հայկ Եսայանը հայտնել է նաև, որ եղբորը՝ բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանին առաջարկել է ետ վերցնել դիմումը պետռեգիստից, որին դիմել էին, որպեսզի նոր տնօրենի գրանցումը հետաձգվի։
Թող Արա Խաչատրյանը, գա զբաղվի ընկերությամբ, ես այս պահից սկսած դադարում եմ «Յուքոմ»-ով զբաղվել,- հայտարարել է Հայկ Եսայանը։ Նա նաև նշել է, որ կստեղծեն նոր ընկերություն, որը հավանաբար կանվանեն «Յունեթ»։
«Պետք եղավ, նորից կաբել կքաշեմ՝ ինչպես 12 տարի առաջ,- հայտարարել է «Յուքոմ» -ի հիմնադիրը։
Հիշեցնենք՝ «Յուքոմ»-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Ինչ է նրանց սպասվում՝ հայտնի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում





0 Մեկնաբանություն