Հասարակություն

"Ցնցված եմ վարչապետի հարցազրույցից․ սպասվող կարևոր ուղերձները չստացանք": Արթուր Սաքունց

«Վարչապետը իր ամբողջ հարցազրույցի շատ փոքր մասում անդրադարձավ ՍԴ խնդիրներին, և ինչպես պարոն վարչապետն էր ցնցված Սահմանադրական դատարանի ձևավորման այդ մեխանիզմից, այնպես էլ ես ցնցված եմ իր հարցազրույցից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորիր գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ ինքը չլսեց այն ուղերձների, քայլերի, գործողությունների մասին, որոնք ինքն ակնկալում էր լսել հարցազրույցի ընթացքում. «Ես այդ հարցազրույցում պատասխաններ չտեսա. ավելի շատ իրավիճակի վերլուծության, մեկնաբանության տիրույթում էր ամեն ինչ:

Հաշվի առնելով, որ քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ նույնպես հստակ պատասխաններ չեն տալիս, այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ընդհանրապես ո՞վ է պատասխանատուն, կամ ինչ գործողություններ է պատրաստվում իշխանությունն իրականացնել դատական իշխանության և ընդհանրապես դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ձևավորման ուղղությամբ»:

Սաքունցի խոսքով՝ այն, ինչ իրենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին առաջարկում, իրենք մղում են երկրորդ պլան, սակայն նոր բան իրենք էլ չեն առաջարկում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ www.1in.am _ից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *