Հասարակություն

Արթուր Մեսչյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետանի մամուլի ծառայությունից։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝ 1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: 2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Հիշեցենք՝ Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին՝ մամուլի ասուլիսում` հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։ Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018 թ.–ի հոկտեմբերի 23-ին։
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *