Հասարակություն

Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում լուսանկարներ են հրապարակվել, որում ՀՀ նախագահը թոռնիկների հետ մաքրություն է իրականացնում նախագահական նստավայրի տարածքում:

Հայաստանում համապետական մաքրության օր է: Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *