Հասարակություն

Արմավիր-Գյումրի ճանապարհին մեքենան սահել է ձորը. կա երկու զոհ

Օգոստոսի 10-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանը Թալինի ԲԿ-ի հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:10-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Վարորդը մահացել է տեղում, իսկ ուղևոր Զ.Հ.-ն (ծնված 1969 թ.)՝ հիվանդանոցում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *