Հասարակություն

Առավոտյան 1 մարդ էլ է մահացել, ունենք 12 մահ. Արսեն Թորոսյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նա հաջորդականությամբ զեկուցեց, թե ինչ ծրագրեր են իրականցվել նախարարությունում 2019թ․-ի ընթացքում։

Զեկույցից հետո նախարարին պատգամավորները հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին ոչ միայն զեկույցին, այլև կորոնավիրուսին։ Արսեն Թորոսյանը նշել է, որ չի կարող ասել, թե կորոնավիրուսը մարում է, որովհետև առաջ եթե ունենում էինք 50 դեպք  1 աղբյուրից, հիմա ունենք ավելի քիչ դեպքեր, բայց աղբյուրները շատ են։

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ առավոտյան ևս 1 մահ է գրանցվել, որի մասին պաշտոնապես չեն հայտարարել։

«Առավոտյան 1 հոգի էլ է մահացել, դեռ չենք հայտնել այդ մասին․ ունենք 12 մահ, վաղվա թվերի մեջ կերևա։ 81 տարեկան քաղաքացի էր, ծանր հիվանդություններով։ Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով՝ գնալ առաջ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *