Հասարակություն

Առաջիկա օրերին կդիտվեն տեղումներ՝ նաև ձյան տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 7-ին և 8-ին, 9-ի ցերեկը, 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

Մարզերում այսօր ցերեկը, 7-ին և 8-ին, 9-ի ցերեկը, 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերից, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *