Հասարակություն

Արգիշտի Քյարամյանը՝ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այս մասին հրաման է ստորագրել ՀՀ նախագահը․

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ շնորհել արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *