Հասարակություն

Ապրիլի 13-ից կհանվեն տնտեսական գործունեության որոշ սահմանափակումները

Պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրառում է արել

Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր ընդունված որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4009.pdf) փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝ 

 Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

 Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների, 

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։ 
 
Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *