Հասարակություն

Անմշակ կաշվի արտահանումը 6 ամսով կարգելվի

Կառավարության որոշմամբ, 6 ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների (ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102, ԱՏԳ ԱԱ 4103) արտահանման արգելք:

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Նպատակն է պաշտպանել Հայաստանում տեղական արտադրությունը և ապահովել այն հումքային բազայով՝ այսպիսով խթանելով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը և հնարավորություն ընձեռելով ոլորտի ընկերություններին՝ ընդլայնել արտադրական ծավալները և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։

Որոշումն ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 8-ից և գործելու է մինչև 2023 թ․ հունվարի 8-ը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *