Հասարակություն

Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջի միջոցով  տեղեկացնում է, որ 

«Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է 2-րդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:
   Հիշեցնենք, որ այս շաբաթ սա արդեն 2-րդ դեպքն է, որ տուժածին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *