Հասարակություն

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *