Հասարակություն

6 ոստիկանի մոտ կորոոնավիրուս է ախտորոշվել, 16 -ը մեկուսացվել․ փոխոստիկանապետ (տեսանյութ)

«Ապրիլի 6-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանության կողմից կատարվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործող բեռափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղեկցումներ, թվով՝ 515 տրանսպորտային միջոցի ուղեկցում, որին ներգրավված է եղել ոստիկանության 477 կարգախումբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ հավելելով, որ կատարվել են նաև 69 այլ տրանսպորտային միջոցների ուղեկցումներ։

Նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով, ըստ Մհրյանի, ճանապարհային ոստիկանության ճանապարհային ստորաբաժանումների կողմից շարունակվում է դեպի Արցախի Հանրապետություն տանող՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված կայուն պահակակետերի միջոցով ծառայությունը՝ ժամանակավորապես արգելելով Արցախ մուտքը։

Փոխոստիկանապետը նշել է, որ ապրիլի 6-ի դրությամբ՝ Արցախ թույլատրվել է մեկնել 1908 տրանսպորտային միջոցի, իսկ 575-ի մուտքը՝ արգելվել։

Նրա խոսքերով՝ կայուն պահակակետեր են տեղադրվել  27 մեկուսացված վայրում՝ հնարավոր վարակակիր անձանց հետ շփումները բացառելու նպատակով։

Այդ վայրերն են՝ Կոտայքի մարզի «Գոլդեն Փելիս», «Համալսարանական», «Սպորտբազա», «Ռոսիա» հյուրանոցային համալիրներ, Գրողների միություն, Հայաստանի ագրարային համալսարանի «Զարթոնք», Աղավանձոր համայքնի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Աղավնաձոր», «Նաիրի» հանգստյան տներ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն, Նորքի օրթոպեդիկ հիվանդանոց, Երևանի «Սուրբ Աստվածամայր», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Լոռու մարզի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ինֆենկցիոն հիիվանդանոց, Ոստիկանության հոսպիտալ, Երևանի «Ռեժինե», «Մինօտել», «Արարատ», «Անի Ցենտրալ», «Ռեզիդենտ», «Ավիատրանս», «Իմպերիալ», «Նաիրի», «Նարե» հյուրանոցներ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Ռիչմոնդ» հյուրանոց, «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքերից մեկը։

Մհրյանն ասել է, որ տնտեսավարող սուբյեկտներին բաժանվել է 2018 իրազեկում, և դադարեցվել է 2164 օբյեկտի տնտեսական գործունեությունը, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման գործողությունների շրջանակներում, ըստ փոխոստիկանապետի, կազմվել է 6667 արձանագրություն, որից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ։

«ՃՈ կարգախմբերի կողմից 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են 3-րդ ավելի ուղևոր հանդիսացող անձինք, իսկ 69 ուղևորափոխադրող միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար»,- շարունակեց նա։

Հայաստանի ողջ տարածքում, ոստիկանապետի տեղակալի փոխանցմամբ, գործում է թվով 69 անցակետ՝ մարզերի, Երևանի քաղաքի միջև տեղաշարժը սահմնափակելու համար, իսկ անցակետերի աշխատանքներում ներգրավված են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Առողջապահության մարմինների աշխատակիցները, և մինչն օրս արգելվել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից դեպի մյուսը։

«Ոստիկանության ծառայողների կողմից հեռախոսազրույցներ են անցկացվում մեկուսացված անձնանց հետ, որի ընթացքում հարցումների միջոցով պարզվում է նրանց ինքնազգացողությունը, վերջիններիս նախազգուշացվում են սահմանափակել իրենց տեղաշարժը, շփումներն այլ անձանց հետ։ Ներկայումս սույն անձանց թիվը կազմում է 5802-ը։ Ապրիլի 6-ի դրությամբ Ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել ՀՀ տարածքում անցկացված 870 հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունների և 10 այլ միջոցառումների ընթացակարգերի վրա»,- նշեց Հայկ Մհրյանը։

Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ նա ասաց, որ իրավիճակը վերահսկողության ներքո է, բոլոր առումներով խնդիրը կատարվում է ոստիկանության կողմից, հանցագործության նվազում կա։ 

Ըստ Մհրյանի՝ մեկուսացված անձանց կողմից մեկուսացման պահանջների խախտման դեպքեր եղել են։ Անդրադառնալով մեկուսաված ոստիկանների թվին՝ Ոստիկանության պետի տեղակալն ասաց, որ կա 16 մեկուսացված ոստիկան և կորոնավիրուսի ախտորոշումով 6 ոստիկան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *