Հասարակություն

4,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան- Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *