Հասարակություն

30 տարի առաջ դեկտեմբերի 25_ին ԱՄՆ-ը ճանաչեց ՀՀ անկախությունը

30 տարի առաջ՝ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ հիշեցնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։

Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը սակայն շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *