Հասարակություն

3 միլիարդ դրամ կուղղվի աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը

ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է.

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:

Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում և մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի և այլ չափորոշիչների:
 
Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել առաջարկությունների փաթեթն ու ներկայացնել կառավարություն՝ գործընթացն առաջ մղելու նպատակով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *