Հասարակություն

27-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով

Հունիսի 11-ին՝ ժամը 15։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ տան նախասրահում հայտնաբերվել է Աղասի Մ․-ի (ծնված 1993 թ․) դին։

ԱԻՆ հոգեբանը քաղաքացու ծնողներին և հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Դեպքի վայրում են եղել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *