Հասարակություն

2020-ին ջրի գնի բարձրացում տեղի չի ունենա․ (տեսանյութ)

Ջրի 1 խորանարդ մետրի գումարը՝ 180 դրամը 2020թ․-ին չի փոփոխվելու։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

««Վեոլիա Ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, նոյեմբերի 7-ին կամփոփենք և հանրային քննարկում կանցկացնենք։ Ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, որևիցե բարձրացում տեղի չի ունենա»,- նկատեց նա։ 

Ըստ նրա՝ ջրի գործող գինը 191.4 դրամ է, սակայն պետությունը սուբսիդավորում է և այն կազմում է 180 դրամ։ Սակայն, ըստ Գարեգին Բաղրամյանի՝ պետությունը 2020թ․-ից չի սուբսիդավորելու, բայց սպառողի համար կմնա գործող գինը։ Գարեգին Բաղրամյանը էլեկտրաէներգիայի և գազի գների վերաբերյալ նորություններ չուներ։

«Առաջիկա 10-15 օրերի ընթացքում, երբ կհստակեցվի 2021թ․ էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կխոսենք»,- ասել է նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *