Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները պատվաստման գործընթացը հեշտացնելու համար: Հաջորդ շաբաթվանից կլինեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:
Աշխարհում գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերը ունեն պիտանելիության ժամկետ, և, բնականաբար, ՀՀ քաղաքացիները կպատրաստվեն միայն պիտանելիության ժամկետ ունեցողներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու 1 մլն չափաքանակ պատվաստանյութ։
0 Մեկնաբանություն