ՌԵՖՈՐՄացիա

«Թեքահարթակ կա էլի, էլ ի՞նչ եք ուզում» կամ «մատչելի» անմատչելիության 15 երանգները

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող "Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ" ՀԿ-ը մշտադիտարկում է անցկացրել՝ փորձելով պարզել Վանաձորի մի շարք կառույցներում ֆիզիկական մատչելիության վիճակը: Որ մարզերում միջավայրը ֆիզիկապես մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար, գիտեին, բայց որ կլինեն կառույցներ, որ տարակուսանք կհայտնեն ասենք, հարկայինում կամ դատախազությունում ՀՈՒԱ-ի ներկայության առիթով, առնվազն ծիծաղելի է: Կես տարի դիտել-դիտարկել են Վանաձորի իրավապահ ու արդարադատության ոլորտի, համայնքային ու տարածքային մարմինների, 2 ԲՈՒՀ-երի, հարկային ու սոցիալական ոլորտի շենք-շինությունները՝ ընդհանուր առմամբ 15 կառույց: Ընդ որում՝ դիտարկողները եղել են հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր սեփական մաշկի վրա ևս 1 անգամ զգացել են խտրականության ու անհավասար պայմանների տհաճ դրսևորումները: Տեսածն ու դիտարկածը 2018-ի վերջին կամփոփեն զեկույցում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *