ՌԵՖՈՐՄացիա

Ռեֆորմացիա.«Թոշակ տվողը թող 15 օր ապրի այդ թոշակով»: Վանաձորցի կենսաթոշակառուները անտեսված են զգում

Բազային թոշակները 16.000-ից 25.000 դրամ բարձրացնելու մասին վանաձորցի թոշակառուները լսել են, բայց առանձնապես ոգևորված չեն: Նման գների պայմաններում անգամ կենսաթոշակը 9000-ով բարձրացնելը չի օգնի թոշակառուին բավարարել առօրյա կարիքները: Հայաստանը տարեցների առումով մի առանձնահատկություն էլ ունի.մեր տարեցները մինչև վերջ շարունակում են կիսել զավակների հոգսերն ու ապրել դրանցով՝ մոռանալով սեփական անձն ու կարիքները: Նրանցից շատերն են ստիպված իրենց խղճուկ թոշակներով հոգալ զավակների ու թոռների կարիքները, ուսման վարձ ու վարկ փակել, ուր մնաց թե հանգստի մասին մտածեին: Կենսաթոշակառու Օսիկ Գրիգորյանն ասում է, որ մեծ տարբերություն կա հայ ու օտարերկրացի թոշակառուների միջև: Արտասահմանցին աշխատելու ընթացքում կուտակում է, հետո կուտակած թոշակը վայելում, ծախսում իր վրա: Մենք այդպես չենք: Մոռանում ենք մեզ ու մտածում մեր զավակների մասին»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *