ՌԵՖՈՐՄացիա

ՄԻՊ-ի զգուշացումը պաշտոնատար անձանց (տեսանյութ)

Ինձ համար լրագորղների աշխատանքը մեծ կարևորություն ունի՝ երկրում խոսքի ազատության խթանման հարցերում և առհասարակ լրագրողները մեր ռազմավարական գործընկերներն են․ այսօր ՄԻՊ հերթական զեկույցը ներկայացնելուց հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին երկու օրերին՝ ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից հնչեցված հայտարարություններին, որտեղ կար վիրավորական ձևակերպում լրագրողների հասցեին:

«Առաջիկայում մենք արտահերթ զեկույց կհրապարակենք կապված լրագրողների իրավունքի հետ, բայց նաև տեսա, որ երեկ լրագրողական հասարակական կազմակերպությունները տարածել էին հայտարարություն:

Ասեմ ձեզ՝ ամբողջությամբ համաձայն եմ մեր գործընկերների տարածած հայտարարության հետ»,- ասաց Թաթոյանը և ընդգծեց. «Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների ընդհանրական որակումները նրանց աշխատանքի ոչ միայն մեծացնում են լրագրողի աշխատանքի նկատմամբ կարծրատիպերը, այլև մարդու իրավունիք համակարգի համար վնասակար են»:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արման Թաթոյանն անդրադարձավ նաև  ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի առաջադրման հետ կապված  քննարկումներին և նշեց, որ ինքը ճիշտ չի համարում ՄԻՊ նոր թեկնածուի ընտրության մասին գնահատականներ հնչեցնելը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *