ՌԵՖՈՐՄացիա

Դայակների փոխհատուցման ծրագիրը աշխատող մայրիկներին աշխատանքից չկտրվելու մեծ հնարավորություն է

Կառավարությունն այս տարվա հունիսի 8-ի նիստում հաստատել էր մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կամ ինչպես տարածված է՝ դայակների ծրագրի իրականացման կարգը։ Երեխայի մայրը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում դայակի հետ, ով պարտավորվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամել նրան ու ստանալ աշխատավարձ: Ըստ Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի տվյալների՝ նախատեսված 200-ի փոխարեն ողջ հանրապետությունում կիրականացվի 288 ծրագիր: Լոռու մարզում՝ 8-ի փոխարեն 14-ը: Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է հետևյալ անձանց. 1) ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ ՀՀ -ում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ․ նախնական տվյալներով կազմել է 195 074 դրամ կամ 2) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ 3) ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ 4) ունեն երեք և ավելի երեխա կամ 5) ունեն հաշմանդամություն ունեցող երեխա: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է տարածքային կենտրոնում առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *