ԱՐՑԱԽ

Վիտալի Բալասանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂ առաքելության ղեկավարին ներկայացրել է գերեվարված անձանց փոխանակման խնդիրները

Մարտի 5-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերեվարված, պատանդառված և ներընկալված անձանց փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները։

Իր հերթին, Բերտրան Լամոնը ներկայացրել է առաքելության կողմից իրականացվող, ինչպես նաև նախանշվող աշխատանքների մասին նկատառումները՝ հայտնելով իր երախտագիտությունը հումանիտար առաքելության լիարժեք իրականացմանը Արցախի իշխանությունների կողմից ցուցաբերվող մեծ աջակցության կապակցությամբ։

ԱՀ Անվտանգության խորհուրդ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *