ԱՐՑԱԽ

ՌԴ քաղաքացին անհետ կորել է Արցախում

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության  ահազանգման կենտրոնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սաննիկովայի՝ մայիսի 9-ին  Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։

ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։

«Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։Օ․Սաննիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *