«Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի, բայց ասել, որ հենց վաղը կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել, այդպես չէ։ Հակառակորդը կարող է անգամ լոյալ պատերազմ սկսել»,-այսօր ՄԱՀՀ ինստիտուտում անդրադառնալով Ադրբեջանի զինուժի Նախիջեւանյան ուղղությամբ վերջին շրջանի տեղաշարժերին, հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հայկական կողմը եւս սպառազինվում է եւ հայկական կողմի քայլերը ջղաձգում են հակառակորդին։ «Ոչ պիտի ասենք, որ ամեն ինչ հիանալի է, եւ ոչ էլ պիտի ասենք, որ հենց վաղը պատերազմ է լինելու»,-եւս մեկ անգամ շեշտեց Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակը վստահեցրեց, որ այս պահին որեւէ մեկ միլիմետր ճանապարհ ադրբեջանական դիրքից ուղիղ նշանառության տակ չի գտնվում։
0 Մեկնաբանություն