ԱՐՑԱԽ

Նոր մոդուլային քաղաք՝ Բերդաշենում`ռուսաստանյան խաղաղապահների համար

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանցի խաղաղապահների համար նոր մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Լեռնային Ղարաբաղում 60 ռուս խաղաղապահի բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին: Ավելի վաղ ռուսաստանցի մասնագետները կարճ ժամկետում 2 մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավանում»,- ասված է հաղորդագրությունում:

Յուրաքանչյուր մոդուլային քաղաքում կան մարզական համալիր, շոգեբաղնիք, բժշկական կենտրոն և այլն:

ՌԴ նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համապատասխան՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *