ԱՐՑԱԽ

Նիդերլանդական թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացմանը

Նիդերլանդական Nederlands Dagblad պարբերականն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացմանը,- հղում անելով Инфотека24-թելեգրամյան ալիքին փոխանցում է Արխացպրեսը: Թերթը գրում է, որ հայ գիտնականները մտավախություն ունեն, որ Ադրբեջանը ԼՂ-ի օկուպացված հատվածներում ոչնչացնում է մշակութային և քրիստոնեական ժառանգությունը, ինչն արդեն արվում է: Հայկական մշակութային ժառանգության հուշարձանները վերանվանվում են, որպեսզի կեղծվեն հազարամյա վաղեմության գրությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է կարգադրել ջնջել բոլոր հայկական գրությունները պատմական հուշարձաններից և եկեղեցիներից՝ Հադրութ կատարած այցի ընթացքում: ՀՀ ԱԳՆ բնորոշմամբ՝ Ալիևն այդպիսով  հող է նախապատրաստում հերթական վանդալիզմի իրականացման համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *