ԱՐՑԱԽ

Լոռու մարզի դատախազության կողմից ընտանեկան բռնությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել

Գործադրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասով սահմանված իրենց լիազորությունները՝ ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ առերևույթ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ:

 Նա­խա­պատ­րաստ­ված նյու­թե­րով տվյալ­ներ են ձեռք բեր­վել այն մա­սին, որ Քա­րա­ձոր գյու­ղի բնակ­չու­հի Տ. Հ.-ն, վեց տարվա համատեղ կյանքից հետո ամուսնու՝ Գ.Գ.-ի հետ ունեցած խնդիրների պատճառով, վերցնելով մանկահասակ երեխային, 2018թ. փետրվարին վե­րա­դար­ձել է հայ­րա­կան տուն: Մա­յի­սի 16-ին այ­ցե­լե­լով նրանց, Գ. Գ.-ն հա­ջորդ ա­ռա­վոտ­յան կնոջից մերժում ստանալով վե­րա­դառ­նալու և հա­մա­տեղ ա­մուս­նա­կան կյան­քը շարունակելու իր առաջարկի վերաբերյալ,  ձեռ­քե­րով դի­տա­վո­րութ­յամբ բազ­մա­կի հար­ված­ներ է հասցրել նրան՝ պատ­ճա­ռե­լով ա­ռող­ջութ­յանը թեթևի հատ­կա­նիշ­ներ չպա­րու­նա­կող վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գ. Գ.-ի արարքում առ­կա են ՀՀ քրեա­կան օրենսգր­քի 118-րդ հոդ­վա­ծով նախատես­ված հան­ցա­գոր­ծութ­յան հատ­կա­նիշ­ներ: Ընդ ո­րում, կինը հա­ղորդ­մամբ և տված բա­ցատ­րությամբ հայտ­նել է, որ նախ­քան ամուսնա­լուծ­վելն ու ան­գամ դրա­նից հե­տո, ամուսնու կող­մից բազ­միցս ենթարկվելով ծեծի, մի քա­նի ան­գամ ե­րե­խա­յի հետ գնա­ցել է իր հայ­րա­կան տուն, սա­կայն ամուսինը սպառնացել է ա­մուս­նա­լուծ­վե­լու դեպ­քում իրենից վերցնել ման­կա­հա­սակ երեխա­յին, ինչից վա­խե­ցած՝ վե­րա­դար­ձել է նրա մոտ: Նշված փաս­տա­կան տվյալ­նե­րը վկայում են, որ ամուսինների միջև ձևա­վոր­վել են ընտա­նիքում ֆիզիկական և հոգեբանական բռնութ­յա­նը բնո­րոշ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­ներ: Իսկ ամուսնու կողմից կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելը, նրանից երեխային վերցնելու սպառնալիքներ տալը վկայում են ինչպես Գ.Գ.-ի կողմից կնոջ նկատմամբ կրկին բռնություն գործադ­րե­լու հա­վա­նա­կա­նութ­յան բարձր աս­տի­ճա­նի փաստի ուժով վերջինիս անօգնական վիճակում գտնվելու, իր ի­րա­վա­չափ շա­հերն ինք­նու­րույ­ն պաշտ­պա­նե­լու հնա­րա­վո­րությու­նից կնոջ զրկված լի­նե­լու մա­սին:

Մյուս դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  2018 թվականի ապրիլի 16-ին մոր՝ Ֆ. Պ.-ի կողմից մերժում ստանալով խանութից օղի գնելու իր պահանջի կատարման կապակցությամբ, որդին՝ Վ.Պ-ն, վերցնելով դանակն ու փակելով տանից հեռանալու փորձ կատարող մոր ճանապարհը՝ նրա հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ: Ապա դանակը նետել է մոր հետևից, որը չի դիպել նրան:

Ելնելով այն բանից, որ Ֆ.Պ.-ն դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժին՝ հայտնելով, որ Վ. Պ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չունի՝ խնդրելով, որպեսզի վերջինս քրեական պատասխանատվության չենթարկվի, իսկ Վ. Պ.-ն ընդունել է իր կողմից կատարած արարքը, լրացուցիչ բացատրությամբ իր համաձայնությունն է տվել դիմողի բողոքի բացակայության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու համար՝ ոստիկանության Տաշիրի բաժնի տեսուչի կողմից որոշում է կայացրել նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Սակայն ստուգելով նշված որոշման օրինականությունը և ուսումնասիրելով նախապատրաստված նյութերը՝ Լոռու մարզի դատախազության դատախազը գտել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, անտեսվել են նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքներ:

Մասնավորապես չի պարզվել՝ արդյոք դեպքից առաջ և հետո Վ.Պ-ն մոր նկատմամբ բռնություն գործադրե՞լ, է, կամ գործադրելու սպառնալիքներ տվե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ նյութերով պարզվել է, որ Վ. Պ.-ն «հոգեկան և վարքի խանգարումներ ալկոհոլի գործածման հետևանքով» ախտորոշմամբ հաշվառված է եղել «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբույժի մոտ և հաշվառումից հանվել է 2017թ. հուլիսին՝ բնակության վայրը փոխելու կապակցությամբ։

Վարույթն իրականացնող մարմինը չի պարզել նաև, թե արդյոք Ֆ. Պ.-ն որդու նկատմասմբ բողոք չունենալու մասին դիմումը ներկայացրել է կամովի՞ն, թե՞ սպառնալիքի, համոզելու արդյունքում:

 Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ընթացքում Ֆ. Պ.-ն հայտնել է, որ որդին երբեմն անիմաստ բռնկվում է, քանի որ ունի հոգեկան խանգարում, զայրանում է, երբ ինքը փող չի ունենում նրա համար օղի, ծխախոտ գնելու, հեռախոսը լիցքավորելու համար, տան իրերը շպրտում է։ Դանակի գործադրմամբ իրեն սպառնալիքներ տալու դեպքից հետո շուրջ 2 ամիս անց եղել է նմանատիպ դեպք, որի ժամանակ ինքը, մտավախություն ունենալով, որ որդին կարող է նաև իրեն վնասել, տանից դուրս է եկել, այնուհետև 1 օր հետո, երբ նա հանգստացել է, վերադարձել է տուն:

Ակնհայտ է եղել, որ Վ. Պ.-ն հակում ունի դանակի գործադրմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու: Եվ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ առկա է Վ. Պ.-ի կողմից Ֆ. Պ.-ի կյանքին և առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ, հետևաբար վերջինիս վիճակը պետք է գնահատել որպես անօգնական։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է ընտանիքում բռնության դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով, (այդ թվում նաև ծեծը, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Նման դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է քրեադատավարական օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ Լոռու մարզի դատախազության դատախազները, կայացրել են նշված դեպքերով քրեական գործեր հարուցելու որոշումներ: Առաջին դեպքում՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օ­րենսգր­քի 118-րդ հոդ­վա­ծի հատ­կա­նիշ­նե­րով: Իսկ երկրորդ դեպքում դատախազը վերացրել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նա­խաքն­նութ­յուն կա­տա­րե­լու հա­մար ք­րեա­կան գոր­ծերն ու­ղար­կվել են ՀՀ քննչա­կան կո­մի­տեի Լո­ռու մար­զա­յին քննչա­կան վար­չութ­յուն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *