ԱՐՑԱԽ

Կյանքից հեռացել է լեգենդար Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը

81 տարեկան հասակում մարտի 31-ին, կյանքից հեռացել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից, ուր մի քանի օր առաջ ծանր վիճակում տեղափոխվել էր լեգենդար հրամանատարը։ 

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *